Պարզվում է՝ այսուհետև գրքեր կարելի է գտնել ոչ միայն երևանյան գրախանութներում ու գրադարաններում, այլև փողոցում, սրճարաններում ու հասարակական այլ վայրերում: Բայց մի շտապեք կարծել, թե գրքերն այդտեղ պատահաբար են մոռացվում: Այս երևույթը մի նոր ու գեղեցիկ շարժման արդյունք է, որն, ի դեպ, աշխարհում իր առաքելությունը դեռ 2001 թվականից է սկսել: Ի՞նչ ենք մենք սովորաբար անում [...]
Մասիս Փանոս. – Ես Լոնդոնից եմ: Հայերեն էի սովորում Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայկական վիրտուալ քոլեջի միջոցով: Այս տարի արդեն չորս ամիս է Հայաստանում եմ և բաց չթողեցի Ուղտասարում լինելու հնարավորությունը: Ուղևորությունը երկար էր, քանի որ Սյունիքը շատ լեռնային մարզ է և ճանապարհներն էլ ոլորապտույտ են: Երբ հասանք Ուղտասարի ստորոտին, ամենագնաց մեքենաները մեզ բարձրացրեցի [...]
Մասնագիտությամբ ռադիոֆիզիկոս և զբաղմունքով ծրագրավորող Զորիկ Գալստյանը լուսանկարչությունն իր հոբբին է համարում: Նկարել սկսել է ուսանողական տարիներից` 80-ականների սկզբից, երբ ընկերներով պարզապես միմյանց էին նկարում: Վերջին մի քանի տարին սակայն Զորիկը լուսանկարել է գրեթե ողջ Հայաստանը: – Շատ եք շրջում Հայաստանով, մշտապես մասնակցում եք տարբեր արշավների, ի՞նչ է տալիս դա ձեզ: – Շաբաթվա հինգ օրը [...]
Ժամանցի համար ամենակարևորը ընտրության հնարավորությունն է: Եվ որքան էլ մեծ լինի այն, այնուամենայնիվ մարդիկ հանգստի իրենց նախասիրություններով բաժանվում են խմբերի: Շատերին զարմացնում են նրանք, ովքեր երեկոներն անցկացնում են տանը, համակարգչի առջև նստած, գրքեր կարդալիս կամ ֆիլմեր դիտելիս, մյուսներին էլ անհասկանալի է, թե ինչպես են մարդիկ շաբաթը մի քանի օր երեկոներն ու գիշերներն անցկացնում ակումբներում և [...]
Տաթևում առաջին անգամ էի: Ուղևորվեցինք Քարահունջ, Սատանի կամուրջ, Հալիձոր, որտեղից ճոպանուղով բառիս բուն իմաստով սավառնեցինք դեպի Տաթևի վանք: Բառերով հնարավոր չէ նկարագրել այն գեղեցկությունը, հիասքանչ տեսարանները, որոնք ժապավենի պես անցնում էին աչքիս առջևով: Մոտեցանք Տաթևին, որը կուսական գեղեցկությամբ գրավեց ինձ և հեռացա կրկին տեսնելու փափագով… Ուզում եմ հատկապես առանձնացնել քայլարշավը` դեպի Տաթևի Անապատ, որն ամենատպավորիչն [...]
Հայաստանում այդքան էլ ընդունված չէ ծաղիկներով և դեկորատիվ բույսերով զարդարել բակն ու այգին: Մենք սովորաբար մրգեր, հատապտուղ կամ բանջարեղեն ենք աճեցնում մեր բակերում, ծաղիկներին տրամադրելով մեր սեփական բնակարանի տարածքը: Մյուս կողմից էլ մեր քաղաքային նեղլիկ բակերն են սահմանափակում այդ հնարավորությունը: Այնուամենայնիվ ամառ է, իսկ դա նշանակում է` ծաղիկներ տնկելու շրջանն է, ավելի ճիշտ շրջաններից մեկը: [...]