info@arevi.am, arevitour@gmail.com
+374 (93) 306-556
Arevi logo

Խորհուրդներ Արարատ բարձրացողներին

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՓՈՒԼ

  • Վերելքից առաջ այցելեք բժշկի: Ասեք Ձեր մտադրության, գանգատների, հնարավոր խնդիրների մասին: Հետևեք բժշկի խորհուրդներին և վերցրեք ձեզ հետ այն դեղամիջոցները, որոնց կարիքը կունենաք` կախված Ձեր առողջական վիճակից:

Փորձնական վերելքներ

  • Դրանք օգնում են ձեզ գնահատել ինքներդ ձեզ, ծանոթանալ և շփվել մասնակիցների հետ, հասկանալ վերելքի կանոնները, ապահովությունը, հրահանգիչների մոտեցումը և այլն:
  • Մի կարծեք, թե դրանք ավելորդ են և դուք ֆիզիկապես պատրաստ եք վերելքին: Դա բավարար չէ: Ճանաչեք խմբի մասնակիցներին, պատրաստ լինելով դժվարության ժամանակ օգնելուն, ինչպես նաև օգնություն ստանալուն:
  • Եթե փորձնական վերելքների ընթացքում զգում եք, որ ֆիզիկապես պատրաստ չեք ավելի դժվար վերելքի, ապա մշակեք ձեզ համար վարժանքների ժամանակացույց և սկսեք մարզվել:Անհրաժեշտության դեպքում դիմեք մեզ խորհուրդների համար:

ՎԵՐԵԼՔԻՑ ԱՌԱՋ
Գույք, հանդերձանք

  • Ընտրությունը իրականացրեք ըստ ծրագրի մեջ նշված ցանկի` խմբի պատասխանատուի խորհուրդներով: Ուշադրություն դարձրեք որակական մասին և պատրաստված նյութերին: Դրանք պետք է լինեն հնարավորինս թեթև և հուսալի, այլապես այն սպառնում է Ձեր հաջողված վերելքին:
  • Մեծ ուշադրություն դարձրեք կոշիկների և ձեռնոցների ընտրությանը: Ոտքերի և ձեռքերի մատները առաջին հերթին են ենթարկվում ցրտի ազդեցությանը: Դրանցից խուսափելու համար կիրառեք սահմանված գույքի ընտրությունը, որոնք կգտնեք ծրագրի մեջ: Հագեք երկու զույգ գուլպա՝ բամբակե ու տեխնիկական գործվածքից ցանցային (չի հավաքում քրտինք, հետևաբար չի սառեցնում) և բրդե (թերմո` սովորաբար օգտգործվում է Մերինոս ցեղատեսակի ոչխարների բուրդ):
  • Բաճկոնները և տաբատները կրեք ըստ սահմանված շերտերի: Ցանկալի է, որ դրանք լինեն ջրակայուն` միևնույն ժամանակ շնչող նյութերից պատրաստված (GoreTex, NovaDry և այլն), ունենան օդափոխման համար նախատեսված ճարմանդներ, որոնք հնարավորություն են տալիս խուսափել քրտնելուց:

ՎԵՐԵԼՔԻ ԺԱՄԱՆԱԿ

  • Վերելքի տարբեր փուլերում խմբի ֆիզիկական կարողություններից, տեղանքից, եղանակից կախված քայլքի տեմպը փոխվում է: Հրահանգիչը ընտրում է համապատասխան տեմպ, որը թույլ է տալիս խնայել ուժերը և կազմակերպել հանգիստը յուրաքանչյուր 45-50րոպ. մեկ անգամ 5-10 րոպեով: Պահեք այդ տեմպը, մի կարծեք, որ դուք կարող եք ավելի արագ բարձրանալ և փորձեք անցնել հրահանգչից առաջ: Դա միայն կվատացնի Ձեր ինքնազգացողությունը:
  • Վերելքի ճանապարհները ընթացքում բաժանվում են աջ, ձախ և այլ ուղղությունների: Շարժվեք միայն այն ուղղությամբ, որով շարժվում է խումբը: Երբեք մի փորձեք դուրս գալ շարքից և կարճ անցումներ անել: Դա բխում է խմբի անդամների անվտանգությունից:
  • Քայլելու ընթացքում պահպանեք շարքը մեկ գծով, շարժվելով հրահանգչի կողմից տրված տեմպով: Շարքից դուրս գալու դեպքում կարող եք անզգուշությամբ քար գլորել ձեզանից ներքև գտնվող մասնակցի վրա:
  • Եղանակային վատ պայմանները կարող են դժվարեցնել, հետաձգել, վտանգավոր և անհնարին դարձնել ձեր վերելքը: Ըմբռնումով մոտեցեք այդ հանգամանքին, քանզի վերելքը կարող եք հետագայում նույնպես կրկնել
  • Եղանակային վատ պայմանները կարող են առաջ գալ անսպասելի: Չհուսալքվեք, չթուլանաք, պատրաստ եղեք դժվարության: Նման պայմաններում համախմբվեք խմբի հետ, ոչ մի դեպքում չառանձնանաք խմբից և փորձեք «հերոսանալով» միայնակ առաջ ընկնել: Դա միայն կվատացնի և անվերահսկելի կդարձնի իրավիճակը:
  • 4200-4300մ. բարձրությունից սկսած շատերի մոտ սկսվում է գլխապտույտ, սրտխառնոց, թուլություն, դանդաղացած ռեֆլեքսներ և այլն, որոնք բնորոշ են լեռնային հիվանդությանը: Հայտնեք այդ մասին հրահանգիչներին, անհրաժեշտության դեպքում կիրառեք իրենց կողմից առաջարկված միջոցները, որոնք միայն կօգնեն Ձեզ:
  • Կատվիկները կապելու, լուսանկարելու, լապտերը միացնելու և այլ նպատակով ձեռնոցները հանելու դեպքում եղեք չափազանց զգույշ, քանի որ ակնթարթորեն կարող եք ցրտահարել ձեր մատները: Բացի այդ, նույնիսկ հանելու դեպքում ուշադիր եղեք, որպեսզի քամին չքշի դրանք, այլապես այն կհանգեցնի ձեր վերելքի ձախողմանը: Ցանկալի է ձեռնոցները ամրացնել վերնազգեստին ռետինե կամ չձգվող թելով, դրանց համար նախատեսված ելունդներով:
  • Վայելեք գագաթին գտնվելու ամեն րեպեն: Սակայն միևնույն ժամանակ ըստ ուղեկցորդների հրահանգի պատրաստ եղեք արագ հավաքվել և իջնել դեպի ճամբար: Ոչ մի դեպքում մի փորձեք ուղեկցորդներին համոզել ավելի երկար մնալ գագաթին, դուրս գալ տեսանելիության գոտուց, շարժվել այլ ուղղությամբ, առավել ևս առանձնանալով խմբից մնալ գագաթին: Դա կարող է սպառնալ Ձեր առողջությանը և կյանքին:
  • Վստահեք Ձեր հրահանգիչներին: Վերելքի ընթացքում ընդունեք տրված խորհուրդները, առաջարկները, քանզի դա բխում է իրենց փորձառությունից և ապահովելու է Ձեր անվտանգ, կազմակերպված վերելքը դեպի գագաթ:

ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

  • ՀՀ քաղաքացիները– պետք է անձնագրի մեջ ունենան ելքի վավերացման կնիքը, ինչպես նաև անձնագրի պատճեն ուղարկեն info@arevi.am հասցեին մեկնելուց առնվազն մեկ ամիս առաջ:
  • Օտարերկրացիներ– անհրաժեշտ է ուղարկել անձնագրի պատճեն  info@arevi.am հասցեին մեկնելուց առնվազն մեկ ամիս առաջ: Այդ դեպքում, երբ ՀՀ ժամանելուց օտարերկրյա քաղաքացին ստացել է մեկանգամյա մուտքի վիզա այլ ոչ բազմակի (single entry, multiple entries), ապա դեպի Թուրքիա մեկնելու ժամանակ այն ՀՀ սահմանին փակվում է: Արդյունքում ետ վերադառնալու դեպքում անձը ՀՀ սահմանին պետք է կրկին վճարի վիզա ստանալու համար:
    Արտասահմանի քաղաքացիները, որոնք Վրաստանի հանրապետություն մուտքի վիզայի կարիք ունեն, պետք է ստանան այն նախորոք` իրենց երկրում գտնվող հյուպատոսության/դեսպանատան կողմից:

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

  • Մեկնելուց առաջ մասնակիցներին կտրվի մի փաստաթուղթ, որտեղ նշված է, որ մասնակիցը գիտակցում է իր քայլի մասին, տեղեկացված է և հասկանում է, որ հնարավոր են անկանխատեսելի իրավիճակներ, որում առկա են ռիսկային գործոններ, որի համար ստորագրում է:

ՀԱՏՈՒԿ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

  • Մեր Բիբլիական լեռը «չի սիրում», երբ բարձրանում են որևէ բրենդի գովազդային նպատակներով (նա դրան պատասխանում է խիտ ամպամածությամբ):
  •  Նա «չի սիրում» նաև, երբ փորձում եք Նոյան Տապանի որևէ հետքեր որոնել (նման որոնողներին կամ օձն է խայթել, կամ արջն է վնասել, կամ գահավիժել են ներքև):
About the Author

Leave a Reply

*