info@arevi.am, arevitour@gmail.com
+374 (93) 306-556
Arevi logo

 12 oրյա քայլարշավային ծրագիր Հայաստանում

1. Երևան – Ժամանում

Օր 2. Երևան– Վանքի լիճ- Երևան
Վանքի լիճը գտնվում է Գեղամա լեռնաշղթայում` Աժդահակ (3597մ) լեռնագագաթից ոչ հեռու: Լճի նախկին անվանումը Վիշապի լիճ էր, տարածքում կանգնեցված հսկա վիշապաքարի պատճառով, որը թվագրված է 6000-7000 տարվա հնության: Տվյալ ժամանակաշրջանը Գեղամա լեռներում առանձնանում է յուրահատուկ գեղեցկությամբ` ծաղիկների մարգագետիններով, լճերով և այլն: Քայլարշավի երկարությունը կազմում է 6-7 կմ, 5-6 ժամ: Ճանապարհի մի մասը մասնակիցները կփոխադրվեն արտաճանապարհային մեքենաներով:Վերելքը սկսվում է Գողթ գյուղից: Կախված եղանակային պայմաններից հնարավոր է օրվա վերջում ազատ ժամանակի դեպքում այցելել նաև Գեղարդի վանական համալիր
Քայլարշավի երկարությունը կազմում է 6-7 կմ  (3 ժամ):

3. Երևան-Նորավանք- -Սպիտակավոր-Պռոշբերդ
Վերնաշեն գյուղից ոտքի ճանապարհը մինչև Պռոշբերդ ուղեկցվում է գեղատեսիլ ժայռերի, ջրվեժների, գեղեցիկ բուսածածկի առկայությամբ և դեպի Եղեգնաձոր քաղաք գեղեցիկ տեսարաններով: Պռոշբերդը կառուցվել է 10-13-րդ դարերում, անմատչելի ժայռի վրա: Պռոշաբերդից ոչ շատ հեռու գտնվում է Սպիտակավոր եկեղեցին, որը հայկական ճարտարապետության 13-րդ դարի գոհարներից է: Գիշերակացը Հերմոնում:
Քայլարշավի երկարությունը կազմում է 14 կմ, (6-7 ժամ):

4. Եղեգնաձոր – Շատին` Քայլարշավ դեպի Սմբատաբերդ – Ցաղաց քար-Եղեգիս –Շատին – Սիսիան
Վաղ առավորտյան Շատին գյուղում հյուրերը հնարավորություն կունենան հեռադիտակներով դիտարկել բնության մեջ ազատ շրջող Բեզոարյան այծերին: Այնուհետև կկսվի վերելքը դեպի Սմբատաբերդ: Սմբատաբերդից ճանապարհը կշարունակենք դեպի Ցաղաց Քարի վանք (1321թ.): Վանքից ճանապարհը կշարունակվի դեպի Արտաբույնք գյուղ, որտեղից մասնակիցները կմեկնեն Սիսիան գիշերելու:
Քայլարշավի երկարությունը կազմում է 13 կմ, (8-9 ժամ):

Օր 5. Սիսիան-Ուխտասար- Ծղուկ լեռ- Գորիս
Դեպի Ուխտասար ճանապարհը մասնակիցները կանցնեն ամենագնաց մեքենաներով: Ուխտասարը և  Ծղուկ լեռը  հայտնի են բազմահազար ժայռապատկերներով, որոնք տարիքը թվագրվում է 6000-8000 տարվա հնության: Ուխտասարի խառնարանից կսկսվի քայլարշավը դեպի Ծղուկ լեռ (3581 մետր):  Ընդհանուր առմամբ երթուղին հարուստ է ծաղիկների լանդշավտներով, գեղատեսիլ լճերով և լեռնագագաթներով: Վերադարձը ամենագնաց մեքենաներով դեպի Սիսիան կիրականացվի Ուխտասարի խառնարանային հատվածից: Գիշերակացը կարող է կազմակերպվել և Սիսիանում և Գորիսում:
Քայլարշավի երկարությունը կազմում է 5 կմ  (3 ժամ):

Օր 6. Գորիսից Հարժիս` քայլարշավ Հարժիսից  Տաթև գյուղ (5 ժամ):
Հարժիսը Զանգեզուրի հին բանկատեղիներից է, որտեղ պահպանվել է միջնադարյան քարավանատուն` որն հիշատակվում է մետաքսի ճանապարհի համատեքստում: Քայլարշավը սկսվում է Հարժիսի ներկայիս գյուղից: Իջնելով Որոտանի կիրճ մասնակիցներն անցնում են գյուղի հին` քարանձավային բնակատեղիի ավերակներով, որտեղ պահպանվել է նաև հին գյուղի բազիլիկ եկեղեցին (17-18-րդ դար), գերեզմանատունը բազմաթիվ խաչքարերով և խոյատապաններով: Այնուհետև 13-րդ դարից պահպանված կամուրջով անցնում են Որոտան գետի վրայով  որտեղից էլ անտառապատ լանջով ճանապարհը հասնում է  Տաթև գյուղ: Տաթևի վանքի շրջայցից հետո մասնակիցնրը ճոպանուղիով վերադառնում են Հալիձոր և տեղափոխվում Գորիս: Գիշերակացը Գորիսում:
Քայլարշավի երկարությունը` 12 կմ,  (5-6 ժամ):

Օր 7. Գորիս-Սելիմի քարավանատուն-Նորատուս-Սևան
Օրվա ընթացքում մասնակիցները անցնում են ավելի քան 330 կմ մեքենայի ճանապարհ, ճանապարհին այցելելով Սելիմի քարավանատուն (13-րդ դար), այնուհետև Նորատուսի խաչքարերի դաշտ, Սևանի վանք: Գիշերակացը Սևանում:

Օր 8. Սևան-Պարզ լիճ-Գոշավանք
Սևանից մասնակիցները մեկնում են դեպի Պարզ լիճ, որտեղից շուրջ 7 կմ երկարությամբ քայլարշավը անտառով և այնուհետև ծաղկապատ լանդշավտներով առանձնանում է իր յուրահատուկ գեղեցկությամբ: Քայլարշավը ավարտվում է Գոչավանքի մոտ, որը Հայաստանի միջնադարյան հայտնի վանական համալիրներից է: Ճանապարհը կարելի է շարունակել նաև Գոշի լիճ, որի երկարությունը կազմում է 6 կմ: Գիշերակացը` Ապագա Գոմեր:
Քայլարշավի երկարությունը` 13 կմ,  (5 ժամ):

Օր 9. Ապագա Գոմեր-Լաստիվեր
Հյուրանոցից անմիջապես արահետը տանում է դեպի Տավուշի մարզի հրաշագեղ կիրճերից մեկը, որը հայտնի է իր քարանձավերով, ուր առկա են վաղ շրջանի խաչեր, ինչպես նաև նոր շրջանի քանդակներ, ջրվեժներ և այլն:
Քայլարշավի երկարությունը`6 կմ,  (4 ժամ):

Օր 10. Ապագա գոմեր- Սանահին-Հաղպատ-Երևան:
Ապագա գոմերից մասնակիցները ուղևորվում են դեպի Սանահինի վանք, որը ներառված է Ունեսկոի մշակութային ժառանգության ցուցակում: Վանական համալիրի շրջայցից հետո սկսվումէ  քայլարշավը դեպի Հաղպատի վանք: Գիշերակացը Երևանում:
Քայլարշավի երկարությունը` 7 կմ,  (5-6 ժամ):

Օր 11. Արագած (հարավային գագաթ 3879մ)
Երևանից մասնակիցները կմեկնեն դեպի Քարի լիճ, որտեղից կսկսվի ճանապարհը դեպի հարավային գագաթ: Քարի լճից (3207մ) դեպի Արագած լեռան հարավային գագաթ (3879 մ) ճանապարհի երկարությունը կազմում է 7կմ: Այն անցնում է ծաղկած մարգագետիններով, որը մերձգագաթային հատվածում փոխարինվում է քարե ծովերով:
Քայլարշավի երկարությունը` 15 կմ,  (7-8 ժամ):

Օր 12. Մեկնում

Կարևոր դրույթներ
 -Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ այն հանգամանքին, որ կախված եղանակային կանխատեսումներից,  երթուղիների հերթականությունը կարող է փոփոխվել կամ իսպառ դուրս գալ ծրագրից` փոխարինվելով մեկ այլնով` ապահովելով ծրագրի արդյունավետությունը:

-Յուրաքանչյուր 6-7 զբոսաշրջիկի համար անհրաժեշտ է մեկ ուղեկցորդի ծառայություն:

-Քայլարշավերի ընթացքում ճաշի ընդմիջումը կկազմակերպվի դաշտային պայմաններում, նախապես պատրաստված սննդի փաթեթներով: 

-Ուղեկցորդները մշտապես ապահովված են առաջին օգնության ժամանակակից արկղիկով, ռադիոկապով:

-Երթուղիների մշակման ժամանակ հաշվի են առնվել անվտանգության ապահովումը, ըստ որի արահետների հիմնական մասը հասանելի են ամենագնաց մեքենաների համար և ցանկացած անհրաժեշտության դեպքում հնարավոր է կազմակերպել մասնակիցների տարհանումը:

-Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան քայլարշավային կոշիկներ, արշավային ձեռնափայտեր, գլխարկ, արևապաշտպան քսուկներ, ակնոց, անձրևանոց (Geretex):

Տվյալ երթուղու լավագույն շրջանը հունիսից-սեպտեմբեր հատվածն է: Սակայն կախված տվյալ տարվա տեղումների քանակից, որոշ դեպքերում հունիս ամսվա վերջին դեռ Արագածի մերձգագաթային մասը կարող է լինել ձյունածածկ: Այդ իսկ պատճառով խնդրում ենք հաշվի առնել այդ հանգամանքը նույնպես և գալ պատրաստված պարագաներով (Gaiters):