info@arevi.am, arevitour@gmail.com
+374 (93) 306-556
Arevi logo

16 օրյա լեռնագնացային ծրագիր Հայաստանում

Օր 1. Ժամանում: Երևան –քաղաքային զբոսանք
Օր 2. Վերելք Գեղամա լեռներ: Սևաբերդից վերելք դեպի Ակնա լիճ (12 կմ):
Կոտայքի մարզի Սևաբերդ գյուղից սկսվում է վերելքն դեպի Գեղամա լեռներ: Շուրջ 12 կմ ճանապարհ անցնելուց հետո մասնակիցները հասնում են Ակնա լիճ, որտեղ որ կպատրաստվի գիշերակացի առաջին ճամբարը: Ճամբարային պարագաներն և այլ իրերն կտեղափոխվեն ամենագնաց մեքենաների միջոցով:

Ճանապարհի երկարությունը` 12 կմ.
Բարձրության տատանումը.
Սևաբերդ 2100 մ.
Ակնալիճ 3030 մ.

Օր 3. Ակնալճից- Աժդահակ (3597մ)
Ակնա լճից շուրջ 8 կմ երկարությամբ ճանապարհ անցնելուց հետո մասնակիցները կհաղթահարեն Գեղամա լեռների ամենաբարձր Աժդահակ գագաթը: Աժդահակն ունի գեղեցիկ խառնարան, որտեղ գտնվում է Աժդահակի լիճը 8 մ խորությամբ: Լիճն առանձնանում է իր ջրի ապշեցնող մաքրությամբ: Աժդահակից ճանապարհը կշարունակվի դեպի մոտակա լճակ, որտեղ մասնակիցները կգիշերեն: (Ըստ ցանկության կարելի է Աժդահակից մոտ 30 րոպե տևողությամբ քայլքով հասնել Թառ լեռան գագաթ և տեսնել լեռան խառնարանի լիճը նույնպես):

Ճանապարհի երկարությունը` 10 կմ.
Բարձրության տատանումը.
Ակնալիճ 3030 մ
Աժդահակ 3597մ

Օր 4. Աժդահակ-վանքի լիճ
Աժդահակից ճանապարհը կշարունակվի դեպի Վանքի լիճ, կամ վիշապի լիճ: Ճանապարհը հայտնի է բազմահազար ժայռապատկերներով, որոնք ունեն շուրջ 7000-8000 տարվա հնություն: Վանքի լիճը հայտնի է իր վիշապաքարով, որոնք հսկա քարեր են կանգնեցված ավելի քան 6-7000 տարի առաջ:

Գիշերակացը կկազմակերպվի Վանքի լճի մոտ:
Ճանապարհի երկարությունը` 7 կմ.
Բարձրության տատանումը.
Աժդահակի ճամբար 3100 մ.
Վանքի լիճ  2800 մ.

Օր 5. Վանքի լիճ- Գեղարդի սարահարդ:
Ճանապարհը շարունակվում է դեպի Գեղարդ գյուղից վեր գտնվող սարահարդ, որտեղից բացվում է հրաշագեղ տեսարան դեպի շրջակա լեռներ, Ազատի կիրճ, Արարատ լեռ և այլ: Գիշերակացը կկազմակերպվի Գեղարդի սարահարդում:

Ճանապարհի երկարությունը` 12 կմ.
Բարձրության տատանումը.
Վանքի լիճ  2800 մ.
Գեղարդի սարահարդ 2300 մ.

Օր 6. Գեղարդի սարահարդ-Հավուց Թառի վանք- Գառնի-Գեղարդ
Գեղարդի սարահարդից ճանապարհը մեզ տանում է դեպի Խոսրովի պետական արգելոցի տարածքում գտնվող միջնադարյան Հավուց Թառի վանական համալիր: Համալիրի շրջայցից հետո իջնում ենք դեպի Ազատ գետի կիրճ, անցնում միջնադարյան կամուրջով և հիանալով կիրճում ձևավորված քարերի սիմֆոնիայով բարձրանում դեպի Գառնիի հեթանոսական տաճար:
Հեթանոսական տաճարը թվագրվում է 1-ին դարին: Շրջայցից հետո մասնակիցները մեքնայով տեղափոխվում են դեպի Գեղարդի վանք, որը հայկական ճարտարապետության յոթնյակի մեջ ունի իր տեղը: Վանքը հայտնի է ժայռափոր կառույցներով: Գիշերակացը կլինի Երևան քաղաքում:

Ճանապարհի երկարությունը` 10  կմ.
Բարձրության տատանումը.
Գեղարդի սարահարդ 3200 մ.
Գառնի 1350 մ.

Օր 7. Դիլիջան- Հաղարծին-Գոշավանք-Սևան
Գիշերակացը Սևան` Ծափաթաղ:

Օր 8. Հանգստյան օր Սևանի ափին:
Օր 9. Սևանավանք- Սելիմի լեռնանցք- քարավանատուն- Գորիս
Ճանապարհը շարունակում ենք դեպի Սևանավանք, այնուհետև Գեղամա լեռնաշղթայի հյուսիս արևելյան մասի ճանապարհը տանում է դեպի Սելիմի լեռնանք, որտեղ գտնվում է մետաքսի ճանապարհի քարավանատներից մեկը` 13-րդ դար: Այնուհետև ճանապարհը շարունակվում է դեպի Գորիս: Տվյալ օրվա ընթացքում մեքենայով երթևեկման ճանապարհը կազմում է 330 կմ: Գիշերակացը Գորիսում:

Օր 10. Խուստուփ լեռ (3201մ), օր առաջին Գորիս-Կապան- Բաղաբուրջ
Գորիսից մեքենայի ճանապարհը տանում է դեպի Կապան, այնուհետև Բաղաբուրջ գյուղ: Գյուղից մասնակիցները սկսում են քայլարշավը դեպի ճամբարատեղի:

Քայլարշավի երկարությունը` 8  կմ.
Բարձրության տատանումը.
Բաղաբուրջ գյուղ 1100 մ
Ճամբարատեղի 2100 մ

Օր 11. Խուստուփ լեռ 3201մ.
Ճամբարից մասնակիցները շարժվում են դեպի գագաթ: Գագաթից բացվում է հրաշալի տեսարան, բազմաթիվ կիրճեր, անտառներ և այլն: Գիշերակացը նորից նույն ճամբարում:

Քայլարշավի երկարությունը` 15  կմ.
Բարձրության տատանումը.
Ճամբարատեղի 2100 մ.
Գագաթ 3201 մ.

Օր 12. Խուստուփ- Սիսիան
Վաղ առավոտյան նախաճաշից հետո մասնակիցները շարժվում են ճամբարից դեպի գյուղ, որտեղից էլ մեքենայով տեղափոխվում Սիսիան: Գիշերակացը Սիսիանի հյուրանոցում:

Օր 13. Սիսիան- Երևան
Սիսիանից մասնակիցները շարժվում են դեպի Զորաց քարեր. Որը  իր տարիքով համարվում է աշխարհի ամենավաղ աստղադիտարաններից մեկը (7500  տարվա հնության) :
Գիշերակացը Երևանում:

Օր 14. Երևան-Քարի լիճ- Արագածի հարավային Գագաթ-Խառնարան (14 կմ)
Երևանից մասնակիցները մեքենայով կտեղափոխվեն դեպի Քարի լճից (3207մ), որտեղից կսկսվի քայլարշավը դեպի Արագած լեռան հարավային գագաթ (3879 մ): Ըստ ցանկության, եղանակային պայմանների կարելի է բարփրանալ նաև արևմտյան գագաթը: Քայլարշավի երկարությունը` 15  կմ (միայն հարավային գագաթի դեպքում): Վերադարձ Երևան:

Բարձրության տատանումը.
Քարի լիճ 3207մ
հարավային գագաթ 3879 մ.:

Օր 15. Երևան-Էջմիածին
Օր 16. Մեկնում

Կարևոր դրույթներ

-Քայլարշավի ժամանակ բոլոր իրերը տեղափոխումը իրականացվում է ամենագնաց մեքենաների միջոցով: Ուստի մասնակիցները քայլելու համար պետք է ունենա միայն փոքր ուսապարկ, մինչև 30 լ տարողությամբ:
-Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ այն հանգամանքին, որ կախված եղանակային կանխատեսումներից,  երթուղիների հերթականությունը կարող է փոփոխվել կամ իսպառ դուրս գալ ծրագրից` փոխարինվելով մեկ այլնով` ապահովելով ծրագրի արդյունավետությունը:
-Յուրաքանչյուր 6-7 զբոսաշրջիկի համար անհրաժեշտ է մեկ ուղեկցորդի ծառայություն:
-Քայլարշավերի ընթացքում ճաշի ընդմիջումը կկազմակերպվի դաշտային պայմաններում, նախապես պատրաստված սննդի փաթեթներով: 
-Նախաճաշերը և ընթրիքները կպատրաստվեն ճամբարում` խոհարարի կողմից և կմատուցվեն ընդհանուր մեծ վրանում:
-Ուղեկցորդները մշտապես ապահովված են առաջին օգնության ժամանակակից արկղիկով, ռադիոկապով:
-Երթուղիների մշակման ժամանակ հաշվի են առնվել անվտանգության ապահովումը, ըստ որի արահետների հիմնական մասը հասանելի են ամենագնաց մեքենաների համար և ցանկացած անհրաժեշտության դեպքում հնարավոր է կազմակերպել մասնակիցների տարհանումը:
-Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան քայլարշավային կոշիկներ, արշավային ձեռնափայտեր, գլխարկ, արևապաշտպան քսուկներ, ակնոց, Geretex jacket, Gaiters, քնապարկ նախատեսված -5 աստիճանի համար:
-Վրանները նախատեսված են 3 սեզոնի համար, յուրաքանչյուրը 2-3 անձի համար, սակայն ըստ անհրաժեշտության կարող են փոփոխվել:
-Հունիս ամսվա ընթացքում Գեղամա լեռներում գիշերային ջերմաստիճանը երբեմն իջնում է մինչև 0, -5 աստիճան, ուստի մասնակիցները կարող են վերցնել կամ ավելի տաք քնապարկ կամ տերմո հագուստներ` գիշերակացի համար:
Տվյալ երթուղու լավագույն շրջանը հունիսից-սեպտեմբեր հատվածն է: Սակայն կախված տվյալ տարվա տեղումների քանակից, որոշ դեպքերում հունիս ամսվա վերջին դեռ Արագածի մերձգագաթային մասը կարող է լինել ձյունածածկ: Այդ իսկ պատճառով խնդրում ենք հաշվի առնել այդ հանգամանքը նույնպես և գալ պատրաստված պարագաներով (Gaiters):