info@arevi.am, arevitour@gmail.com
+374 (93) 306-556
Arevi logo

Մեկօրյա քայլարշվային երթուղիներ ըստ մարզերի

 Կոտայքի մարզ
Քայլարշավ Գառնիի կիրճում
 Քայլարշավը սկսվում է Գառնու հեթանոսական տաճարից, որտեղից ճանապարհը իջնում է դեպի Ազատի կիրճ և գետի հունին հակառակ հասնում մինչև գառնու միջնադարյան կամուրջ: Ճանապարհի ամբողջ երկայնքով մեկ տարածված է քարերի սիմֆոնիան: Կամուրջից սկսվում է վերելք դեպի գյուղ: Մասնակիցները ճանապարհին կարող են այցելել Սբ. Մաշտոց եկեղեցի: Երթուղին կարող է ավարտվել կամ գյուղի կենտրոնական հրապարակում կամ Գառնու տաճարի մոտ, ըստ նախասիրության:
Զբոսանքի տևողությունը կազմում է 1 ժամ:

Հավուց Թառի վանք
Քայլարշավը սկսվում է Գառնի գյուղի կենտրոնից: Մասնակիցները ճանապարհով իջնում են դեպի կիրճ, անցնում Գառնու միջնադարյան կամրջի վրայով և արդեն արահետով բարձրանալով մտնում են Խոսրովի պետական արգելոցի տարածք և հասնում Հավուց Թառի վանական համալիր: Վերադարձի ճանապարհը նույնն է` քայլարշավն ավարտվում է Գառնի գյուղում:
Երթուղու երկարությունը կազմում է 7 կմ, տևողությունը՝ 5-6 ժամ:

Գեղարքունիքի մարզ
Վերելք Արմաղան լեռ (2829մ)
Ոչ բարդ երթուղի է, քանի որ առկա է մինչև լեռան գագաթ հասնող մեքենայի ճանապարհ, որը հեշտացնում է թեք ռելևային վերելքների հաղթահարումը: Լեռը գտնվում է Մարտունի քաղաքից ոչ հեռու, Մադինա գյուղի վարչական տարածքում: Լեռան գագաթը զարդարում է հրաբխային ծագում ունեցող լճակը, որն ընդամենը 100մ տրամագիծ ունի: Գագաթային մասում գտնվում է նաև Արմաղանի եկեղեցին: Լեռան վրայից բացվում է հրաշալի տեսարան դեպի Սևանա լիճ, Վարդենիսի և Գեղամա լեռնաշղթաներ և այլն:
Երթուղու երկարությունը կազմում է 15 կմ, տևողությունը՝  7-8 ժամ:

Տավուշի մարզ
Ջուխտակ վանք և Մաթոսավանք
Գտնվում են Դիլիջան քաղաքի վարչական շրջանում, դեպի Վանաձոր տանող ճանապարհին:
Տեղագրական տեսանկյունից գտնվում են Բլդան գետակի աջ և ձախ կողմերում: Քայյլարշավն անցնում է անտառապատ տեղանքով: Դեպի Ջուխտակ վանք երկկողմանի ճանապարհը կազմում է 3 կմ: Դեպի Մաթոսավանք ճանապարհը կազմում է 6կմ: Ընդհանուր առմամբ այն մեկօրյա էկոտուրի իդեալական երթուղի է: Այն ամբողջությամբ անցնում է կաղնու և հաճարի անտառով:
Երթուղու երկարությունը կազմում է 9 կմ, տևողությունը՝ 5 ժամ:

Պարզ լճից Գոշավանք
Քայլրաշավը սկսվում է Պարզ լճից: Այն ունի շուրջ 2 հա մակերես, լճի միջին խորությունը 8 մետր է: Քայլարշավն 7.5կմ երկարությամբ անցնում է Դիլիջան ազգային պարկի տարածքով, անտառապատ տեղանքով: Այն էկոտուրի իդեալական երթուղի: Ըստ ցանկության կարելի է ճանապարհը շարունակել դեպի Գոշի լիճ, որը ճանապարհին կավելացնի ևս 6 կմ:
Երթուղու երկարությունը կազմում է 9 կմ, տևողությունը՝ 3 ժամ:

Լաստիվեր
Քայլարշավը սկսվում է Ենոքավան գյուղից դուրս 3 կմ ոչ ասֆալտապատ ճանապարհն անցնելուց հետո: Ուստի այն հասանելի է մինչև 25 ուղևոր տեղափոխող ավտոբուսների համար, կամ հակառակ դեպքում, մասնակիցների տեղափոխումը գյուղից իրականացվում է այլ տրանսպորտի միջոցով: Արահետը տանում է դեպի Խաչաղբյուր գետի հիասքանչ ձոր: Տարածքը նշանակալի է գետի ձևավորած ջրվեժների կասկադով, ինչպես նաև քարանձավներով, ուր պահպանվել են վաղ քրիստոնեական շրջանի խաչեր, ինչպես նաև ավելի ուշ շրջանի քանդակներ, որոնք տվյալ շրջանի յուրօրինակ մշակույթի կրողներն են:
Քայլարշավի երկարությունը կազմում է 6 կմ, տևողությունը՝ 4-5 ժամ:

Լոռու մարզ
Սանահինից Հաղպատ
Քայլրարշավը սկսվում է Սանահինի վանքից, անցնում դեպի Ակներ գյուղ, այնուհետև անտառապատ արահետով հասնում դեպի Հաղպատ գյուղ տանող ճանապարհ, որտեղից էլ ավտոբուսը մասնակիցներին կտեղափոխի դեպի Հաղպատի վանք:             Քայլարշավի երկարությունը կազմում  7 կմ, տևողությունը՝ 3 ժամ:

Դսեղ
Դսեղի քայլարշավային ծրագիրը կարող է ձգվել մինչև մեկ օր:
Դսեղում են գտնվում Մամիկոնյանների գերեզմանատունը, ուր պահպանվում է ՀՀ-ում գտնվող 3 ամենափրկիչ խաչքարերից մեկը, 12-րդ դարից պահպանված «Քառասնից մանկանց» վանքը (խոնարհված), Մարցի ձորում գտնվող Բարձրաքաշի Սբ. Գրիգոր եկեղեցին (խոնարհված): Օրը կարելի է ավարտել Դսեղի հայտնի «Ծովեր» այցելությամբ:
Քայլարշավի երկարությունը կազմում է`«Քառասնից մանկանց» վանք – 1.5 կմ /1.5 ժամ,  Բարձրաքաշի Սբ. Գրիգոր եկեղեցի – 2 կմ/2.5 ժամ, Ծովեր – 2 կմ/ 2 ժամ:

Վայոց Ձորի մարզ
Վերնաշենից մինչև Շատին
Երթուղին սկսվում է Վերնաշեն գյուղից, որտեղից ոլորապտույտ նեղ արահետով բարձրանում է դեպի Սպիտակավոր Սբ. Աստվածածին եկեղեցի (13-րդ դար): Ճանապարհին տեսանելի են 2 հրաշագեղ ջրվեժ (առկա է մեկ ոչ վտանգավոր գետանցում քարերի վրայով): Միայն պատրաստված խմբի դեպքում կարելի է բարձրանալ նաև Պռոշաբերդ (14-րդ դար), որը կխլի 2 ժամ ժամանակ: Այնուհետև ճանապարհը շարունակվում է Թեքսար լեռան ստորոտով և հասնում Շատիվանք (10-17-րդ դար), որտեղից էլ Շատին գյուղ:
Քայլարշավի երկարությունը կազմում է 19 կմ, տևողությունը՝ 9-10 ժամ:

Սմբատաբերդ- Ցաղաց Քարի վանք
Վաղ առավորտյան Շատին գյուղում մասնակիցները հնարավորություն կունենան հեռադիտակներով դիտարկել բնության մեջ ազատ շրջող Բեզոարյան այծերին: Այնուհետև կկսվի վերելքը դեպի Սմբատաբերդ: Սմբատաբերդից մասնակիցները կշարունակեն ճանապարհը դեպի Ցաղաց Քարի վանք: Երթուղին կավարտվի Արտաբույնք գյուղում:
Քայլարշավի երկարությունը 14 կմ, տևողությունը՝ 6-7 ժամ:

Սյունիքի մարզ
Ուղտասար և Ծղուկ լեռ
Դեպի Ուղտասար վերելքն իրականացվում է ամենագնաց մեքենաներով: Ողևորության ընթացքում մասնակիցները կտեսնեն Ուղտասարի Սև լիճը, որի շրջակա ժայռաբեկորների վրա նախամարդը քարե գործիքներով պատկերել է շուրջ 20 000 ժայռապատկերներ, որոնք թվագրված են Ք.Ա. 12000 տարվա հնության: Այնուհետև կսկսվի քայլարշավ դեպի Ծղուկ լեռ (3550 մետր), որի ճանապարհին նույնպես սփռված են բազմահազար ժայռապատկերներ: Ծղուկի գագաթից բացվում է չքնաղ տեսարան դեպի Ծղուկի հովիտը, որտեղ գտնվում են Հովվի լիճն, բազմաթիվ հրաբխային կոներ և այլն: Վերադարձը ամենագնաց մեքենանաերով դեպի Սիսիան կիրականացվի Ուղտասարի խառնարանային հատվածից:
Քայլարշավի երկարությունը 6 կմ, տևողությունը` 3 ժամ:

Հարժիսից  Տաթև գյուղ
Հարժիսը Զանգեզուրի հին բանկատեղիներից է, որտեղ պահպանվել է միջնադարյան քարավանատուն` որը հիշատակվում է մետաքսի ճանապարհի համատեքստում: Քայլարշավը սկսվում է Հարժիսի ներկայիս գյուղից: Իջնելով Որոտանի կիրճ, մասնակիցները անցնում են գյուղի հին` քարանձավային բնակատեղիի ավերակներով, որտեղ պահպանվել է նաև հին գյուղի բազիլիկ եկեղեցին (17-18-րդ դար), գերեզմանատունը բազմաթիվ յուրօրինակ խաչքարերով, խոյատապանով և այլն: Այնուհետև 13-րդ դարից պահպանված կամրջով անցնում են Որոտան գետի վրայով, որտեղից էլ անտառապատ լանջով ճանապարհը հասնում է Տաթև գյուղ:
Քայլարշավի երկարությունը 12 կմ է, տևողությունը՝ 5 ժամ:

Լծենից  Տաթև
Լծենից Տաթև ճանապարհը հանդիսացել է պատմական ժամանակահատվածում Տաթևի վանքը շրջակա բնակավայրերին կապող 5 հիմնական ճանապարհներից մեկը: Այն անցնում է Որոտանի կիրճի երկայնքով, անտառապատ լանջով, որոնք ունեն հարուստ բուսական և կենդանական աշխարհ: (երթուղին հարմար է իրականացնել ինչպես Լծենից Տաթև, այնպես էլ Տաթևից Լծեն ուղղությամբ)
Քայլարշավի երկարությունը կազմում է 15 կմ, տևողությունը՝ 6-7 ժամ:

Տաթևի վանքից դեպի մեծ անապատ
Քայլարշավը սկսվում է Տաթևի վանքից և իջնում Որոտանի կիրճի անտառապատ լանջով և հասնում Տաթևի Մեծ Անապատ: Տաթևի մեծ անապատից ճանապարհը Որոտան գետի աջ ափով (առանց գետանցման) դուրս է գալիս Սատանի կամուրջ: Ճանապարհի երկարությունը 5 կմ է, տևողությունը 2-2.5 ժամ:

Վերը նշված մեկօրյա քայլարշավային ուղղությունները նախատեսված են ոչ միայն փորձառու, այլև անփորձ խմբերի համար, քանի որ երթուղիներն բարդ չեն, սակայն ըստ խմբի պատրաստվածության պահանջում են ընտրության որոշակի օրինաչափություն: Տվյալ երթուղիների բարդությունից ելնելով յուրաքանչյուր 5-8 մասնակցին անհրաժեշտ է մեկ ուղեկցորդի ծառայություն: Բոլոր ուղեկցորդներն ունեն ռադիոկապ, առաջին օգնության ժամանակակից արկղիկներ, որի դեղանյութերն և պարագաներն մշտապես թարմացվում են ըստ սահմանված ժամկետների, ինչպես նաև անձրևանոցներ նախատեսած խմբի մասնակիցների թվին համապատասխան, ոտքերի կաշվե պաշտպանիչներ` ըստ անհրաժեշտության և երթուղու պահանջների: