info@arevi.am, arevitour@gmail.com
+374 (93) 306-556
Arevi logo

Խորհուրդներ Հայաստան այցելողներին

-Ճամպրուկները հավաքելիս նկատի ունեցեք, որ Հայաստանում ձեզ սպասվում են շոգ ամառներ (+25C- ից +40C) և ցուրտ ձմեռներ (-25C-ից -1C): Գարունը Հայաստանում շատ կարճ է տևում, փոխարենը երկար և տաք աշուններ կարող եք վայելել այստեղ:

-Անկախ այն բանից, թե որ եղանակին եք գալիս Հայաստան, ձեզ հետ տաք հագուստ վերցրեք, որովհետև նույնիսկ ամռանը Երևանից դուրս ջերմաստիճանը կարող է ցածր լինել:

-Մաշկը խոնավեցնող քսուքների կարիք կունենաք. կլիման Հայաստանում չոր է, իսկ լեռնային աղբյուրներից եկող ջրերը շատ արագ չորացնում են մաշկը:

-Երևանում այցելեք վարսավիրանոցներ. դրանք Հայաստանում մի քանի անգամ ավելի էժան են, քան աշխարհի մյուս երկրներում, բացի այդ, դա տարբեր մարդկանց տեսնելու և ճանաչելու լավագույն վայրն է:

-Հայաստանում շատ մատչելի և որակյալ ատամնաբուժական ծառայություններ են մատուցում: Եթե դրա կարիքը ունեք, հնարավորությունը բաց մի թողեք այստեղ լուծելու ձեր խնդիրը:

-Եթե Երևանի կենտրոնում եք հանգրվանելու, ապա տրանսպորտից օգտվելու կարիք չեք ունենա: Սակայն օգտվելու դեպքում ընտրեք ավտոբուսները, մետրոն կամ տաքսիները, որոնք ի տարբերություն երթուղային տաքսիների` միկրոավտոբուսների, ավելի հարմար են:

-Տաքսիներից օգտվելիս հատուկ ուշադրություն դարձրեք, որ մեքենաները պատկանեն որևէ տաքսի ծառայության: Դրանք տարբերվում են մեքենաների վրա գրված իրենց անուններով: Տաքսի կարելի է պատվիրել հատուկ հեռախոսահամարներով կամ պարզապես կանգնեցնել փողոցում: Մեկ կիլոմետրի ուղեվարձը մոտ 100 դրամ է, մինիմալ վարձը` 600 դրամ:

-Հայաստանում վարորդները և հետիոտնը դվարությամբ են պահպանում  ճանապարհատրանսպորտային երթևկության կանոնները: Պետք է հատկապես զգույշ և ուշադիր լինել ճանապարն անցնելիս. լուսակիրների ազդանշանը դեռևս չի նշանակում, որ ճանապարհը «փակ է» կամ «բաց»:

-Գնումներ կատարելիս ընտրեք առևտրի կենտրոնները` սուպերմարկետները, չնայած Երևանում ամեն քայլափոխին խանութներ կան, բայց ավելի ապահով և լայն տեսականին կգտնեք մեծ սրահներում:

-Անպայման փորձեք Հայաստանում աճող մրգերի և բանջարեղենի տեսականին, որը չեք գտնի աշխարհի առևտրի կետնրոններում: Դրանք յուրահատուկ համ ունեն մեր արևի և չոր կլիմայի շնորհիվ:

-Հայաստանում յուղոտ և մսային կերակրատեսակներն են տարածված: Ճաշկերույթի կամ այլ առիթով հյուրընկալվելիս պատրաստ եղեք երեք և ավելի մսային տաք ուտեստների: Այդպիսի դեպքերում օգնության են գալիս մածունը և հանքային ջրերը:

-Խմելու համար Հայաստանում օգտագործում են ծորակից հոսող ջուրը, որը հատկապես համեղ է առանձին վայրերում: Սակայն եթե դուք սովոր չեք դրան, կարող եք շշալցված խմելու ջուր ձեռք բերել խանութներից:

-Եթե մարդկանց ուշադիր և զննող հայացքներ նկատեք, մի անհանգստացեք. այստեղ մարդիկ շատ հետաքրքրասեր են: Նշանակում է` դուք տարբերվում եք ձեր ատրաքինով կամ հագ ու կապով, կամ նրանք կռահել են, որ օտարերկրացի եք:

-Երբ Ձեզ ինչ-որ պատմութունն պատմեն և դա անհավանական թվա, մի կարծեք, թե ստում են, պարզապես այստեղ մարդիկ սիրում են չափազանցնել:

-Բարձր ձայներ լսելու դեպքում մի անհանգստացեք, անպայման չէ, որ դա վեճ լինի կամ անախորժություն. Հայաստանում մարդիկ բարձր են խոսում:

-Շատ շփվեք մարդկանց հետ, Հայաստանի բնաշխարհը, վանքերը, խաչքարերը, թանգարանները և մյուս տեսարժան վայրերը շատ հետարքրքիր են, բայց մեր երկրի ամենահետաքրիր և յուրահատուկ գանձը` մարդիկ են:

-Հումորով վերաբերվեք ամեն ինչին, հումորը ևս տեղացիների ամենամեծ առավելությունն է:

 

 

About the Author

Leave a Reply

*