info@arevi.am, arevitour@gmail.com
+374 (93) 306-556
Arevi logo

Արևիի գործունեության կարևոր ուղղություններից է լեռնագնացությունը: Այն սկսվում է  մեկ օրից և կարող է շարունակվել մինչև 7 և ավելի օր: Յուրաքանչյուր տարի մենք իրականացնում ենք հայկական լեռնաշխարհի 4 բարձր գագաթների վերելքները, որի մեջ են Սիս (3925մ), Սիփան (4058մ), Արագած (4090մ) և Արարատ (5165մ) լեռները: Բացի այդ վերելքներից, Արևին իրականացնում է նաև վերելքներ դեպի Կազբեկ (5047մ) և այլ լեռներ, որոնք պահանջում են որոշակի ալպինիստական հմտություններ:
Մենք հոգ ենք տանում մեր հաճախորդների մասին և յուրաքանչյուր բարդ վերելքից առաջ իրականացնում ենք նախապատրաստական և ստուգողական բոլոր աշխատանքները, և միայն դրանից հետո իրականացնում ենք վերելքը:
Կցանկանայինք նաև առանձնացնել մեր ուղեկցորդների փորձառությունը, որի շնրոհիվ մինչ օրս վերելքների ընթացքում դժբախտ պատահարներ չեն գրանցվել:

Եկեք Արևի հետքերով: