info@arevi.am, arevitour@gmail.com
+374 (93) 306-556
Arevi logo

Լևոն Սարգիով

Նա ծնվել է 1935թ. Թիֆլիսում` հայի ընտանիքում: Իր ալպիննիստական ուղին սկսում է 1960-ական թվականներին, ընդամենա 37 տարեկան հասակում արդեն բարձրացել էր Սովետական միության բոլոր 7000մ բարձրության գագաթները, այդ թվում Պամիր, Տյան Շան: Նա ուներ մեկ սկզբունք, ըստ որի միշտ ընտրում էր վերելքի ամենադժվար երթուղին:
1975-1991թթ. նա կովկասյան ակումբի մարզիչ էր: Այդ շրջանի վերելքների մեջ առանձնահատուկ է  Հաղթանակի գագաթը, Մակքենլին և Կազբեկ լեռը, որը նա բարձրանում է 5 հաշմանդամ լեռնագնացների հետ:
1999թ. մայիսի 5-ին Լևոն Սարգիսովը 62 տարեկան հասակում դարձավ աշխարհում ամենատարեց մարդը, ով հասավ Էվերեստ լեռան գագաթին, անցնելով Սփենիարդ Ռոման Բլամկոյի ռեկորդը, ով մագլցել էր Էվերեստը 60 տարեկան հասակում: Վերջին ճամբարից մինչև գագաթ նա սկսում է վերելքը վաղ առավոտյան և արդեն ժամը 13:00 հասնում գագաթ: Իր բոլոր վերելքները առանձնացել են զարմանալի արագությամբ: Այժմ Լևոն սարգիսովը բնակվում է Թիֆլիսում:

2014թ-ին մեզ առիթ եղավ հանդիպել Լևոնի հետ Արարատ լեռան վերելքի ժամանակ: Նա 77 տարեկանում հերթական անգամ բարձրացավ նաև Արարատ լեռը:

Leave a Reply

*