info@arevi.am, arevitour@gmail.com
+374 (93) 306-556
Arevi logo

Ամենակարևորը Հայաստանի մասի

  • Ըստ հին կտակարանի` Դրախտը գտնվում էր արևելքում, որտեղ հոսում էին 4 գետ` Ֆիսոն, Գեոն, Տիգրիս ու Եփրատ, առաջին երկու անվանումը անծանոթ է, իսկ մյուս երկուսը սկիզբն են առնում Հայկական լեռնաշխարհից: Կարելի է ենթադրել, որ մյուս գետերը Արաքսն ու Քուրն են: Հետևաբար, Եդեմի այգին գտնվել է Հայկական Լեռնաշխարհում:
  • Ըստ Աստվածաշնչի` համաշխարհային ջրհեղեղից հետո Նոյի տապանը կայանել է Արարատ լեռան գագաթին, որտեղից Նոյը իջել է Արարատյան դաշտ` տնկել առաջին խաղողի որթը և պատրաստել առաջին զոհասեղանը:
  • Հայաստանը առաջին երկրին է, որը 301 թ-ին քրիստոնեությունը ընդունեց որպես պետական կրոն: 
  • Դեռևս 405-ին Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց ինքնատիպ այբուբենը:
  • Ի տարբերություն շատ բազմազգ երկրների, Հայաստանի ազգաբնակչության 96 տոկոսը կազմում են Հայերը:
  • Որոշ լեռներում արշավելիս 3000-3500 մ. բարձրության վրա կարող եք տեսնել բազմահազար ժայռապատկերներ, որոնք 6000-8000 տարվա հնության են:
  • Ներկայիս Հայաստանի ամենաբարձր լեռը Արագածն է 4090մ. բարձրությամբ: Այն ունի 4 գագաթ, իսկ խառնարանը իր տարածքով համարվում է Կովկասում ամենամեծը:
  • Հայաստանն աշխարհում առաջիններից մեկն է իր բուսական բազմազանությամբ. ավելի քան 100 տեսակ` 1 քառ. կմ մեկ միասնական տարածքի վրա: Հայաստանում աճում է բացառիկ զանազանությամբ 3500 տեսակի բույս 150 ընտանիքից:
  • ՀՀ մայրաքաղաք Երևանը 29 տարով ավելի մեծ է Հռոմից:
  • Հայաստանում է  գտնվել աշխարհի ամենահին կոշիկը, որը 5500 տարվա հնության է:
  • Ներկայիս Հայստանի Հանրապետության հնագույն վայրերից Տաթևում է գտնվում աշխարհի ամենաերկար ճոպանուղին` 5,7 կմ երկարությամբ «Տաթևի Թևերը»: ճոպանուղու ամենաբարձր կետը գետնից վեր է 380 մետր։ Այն անցնում է Որոտան գետի խորը եւ գեղատեսիլ կիրճի վրայով՝ իրար կապելով Հալիձոր գյուղում եւ Տաթեւի վանական համալիրում գտնվող կայարանները:
  • Երևանում է գործում Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան  Մատենադարանը , որը համարվում է աշխարհի ամենամեծ թանգարան-ինստիտուտներից մեկը, որտեղ պահպանվում են ոչ միայն հայերեն, այլև աշխարհի տարբեր՝ հունարեն, լատիներեն, արաբերեն, պարսկերեն, ասորերեն, եբրայերեն, եթովպերեն, հնդկերեն, ճապոներեն և այլ լեզուներով գրված ինքնագիր և ընդօրինակված ավելի քան 17.000 ձեռագրեր և շուրջ 300.000 դիվանական եւ արխիվային փաստաթղթեր:
  • Հայաստանում` Այրիվանքում է պահվել գեղարդը, որով հռոմեացի զինվորը խոցել է արդեն խաչված Քրիստոսին: Վանքը այժմ կոչվում է Գեղարդավանք, իսկ գեղարդը պահվում է Էջմիածնում: