info@arevi.am, arevitour@gmail.com
+374 (93) 306-556
Arevi logo

Տևողությունը` 2 օր,
երկարությունը` 35 կմ,
բարձրության տատանումը` 2300-3597 մ.,
լավագույն շրջանը` հուլիս-սեպտեմբեր:

Օր առաջին– Սևաբերդ գյուղից Ակնա լիճ 12 կմ: Մասնակիցները Սևաբերդ գյուղից կքայլեն դեպի Ակնա լիճ, որտեղ կլինի գիշերակացը: Ճանապարհը ընթանում է լեռնային ծաղկած մարգագետիններով, որտեղից բացվում է հրաշալի տեսարան դեպի Հատիս, Արա, Արագած և այլ լեռներ:

Օր երկրորդ– Ակնա լճից Աժդահակ և Սևաբերդ 23 կմ: Առավոտյան ժամը 7-ից Ակնա լճից մասնակիցները կշարժվեն դեպի Գեղամա լեռների բարձր գագաթը` Աժդահակ լեռ (3597 մ), որը գտնվում է Ակնա լճից դեպի հարավ (8 կմ), նրա գագաթային հատվածում դուք կտեսնեք երկրորդ հրաշքը 360 աստիճան կորությամբ խառնարանային լիճը: Աժդահակից մասնակիցները կիջնեն Գեղմաղան լեռան մոտով դեպի Սևաբերդ գյուղ:

Ծրագրի արժեքը կազմում է.
4 մասնակցիդեպքում անձը– 42.000 ՀՀ դրամ
6 մասնակցի դեպքում անձը– 39.000 ՀՀ դրամ
8- 10 մասնակցիդեպքում անձը – 35.500 ՀՀ դրամ
12 մասնակցի դեպքում անձը- 32.000 ՀՀ դրամ

Այն իր մեջ ընդգրկում է
– մասնակիցների տեղափոխումը
– ուղեկցորդի ծառայություն
– սնունդը
– վրանային ճամբարի ծառայությունը (վրաններ, ներքնակներ, լապտերներ և այլն):

Վերելքի ընթացքում մասնակիցների իրերի տեղափոխումը գյուղից դեպի ճամբար կիրականացվի ամենագնաց մեքենաներով, այսինքն քայլարշավի ընթացքում մասնակիցները կկրեն միայն փոքր ուսապարկեր: Կախված եղանակային կանխատեսումներից երթուղիների հերթականությունը կարող է փոփոխվել կամ իսպառ դուրս գալ ծրագրից` փոխարինվելով մեկ այլնով: Կախված մասնակիցների թվից, պատրաստվածությունից, քայլելու արագությունից յուրաքանչյուր երթուղու ժամանակ հնարավոր է իրականացվի որոշակի փոփոխություններ, ծրագրի արդյունավետությունը ապահովելու նպատակով: Երթուղին ժամանակից շուտ ավարտելու դեպքում ճանապարհը կերկարացվի և հակառակ: Քայլարշավերի ընթացքում ճաշի ընդմիջումը կկազմակերպվի դաշտային պայմաններում, նախապես պատրաստված սննդի փաթեթներով: Ուղեկցորդները մշտապես ապահովված են առաջին օգնության ժամանակակից արկղիկով, մասնակիցների թվի համապատասախան անձրևանոցներով, ռադիոկապով: Գիշերակացի համար անհրաժեշտ ճամբարային պարագաները նախատեսված են լեռնային պայմանների համար:

Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան քնապարկեր նախատեսված -10 0C պայմանների համար, արշավային ձեռնափայտեր, գլխարկ, արևապաշտպան քսուկներ: