info@arevi.am, arevitour@gmail.com
+374 (93) 306-556
Arevi logo

Տևողությունը` 5 օր,
երկարությունը` 62 կմ,
բարձրության տատանումը` 2300-3597-1350մ.,
լավագույն շրջանը` հուլիս-սեպտեմբեր:

Օր առաջին– Սևաբերդ գյուղից Ակնա լիճ 12 կմ: Մասնակիցները Սևաբերդ գյուղից կքայլեն դեպի Ակնա լիճ, որտեղ կլինի գիշերակացը: Ճանապարհը ընթանում է լեռնային ծաղկած մարգագետիններով, որտեղից բացվում է հրաշալի տեսարան դեպի Հատիս, Արա, Արագած և այլ լեռներ: (3200 մ): Գիշերակացը կազմակերպվում է Ակնա լճի մոտ` վրանային պայմաններում:
Օր երկրորդ– Ակնա լիճ-Աժդահակ- կապույտ լիճ (13 կմ )
Օր երրորդ– Կապույտ լիճ –Սպիտակասար (3555մ) -Վիշապի լիճ 6 կմ:
Օր չորրորդ– Վիշապի լիճ-Կաքավաբերդ- Ազատ գետի հովիտ 13 կմ:
Օր հինգերորդ– Գայլաձոր- Աղջոց վանք- Հավուց թառի վանք – Գառնի տաճար 18 կմ:
Գառնիից մասնակիցները մեքենայով տեղափովում են Երևան:

Ծրագրի արժեքը կազմում է.
10 անձի դեպքում- անձը –անձը 165 000 դր.
12 անձի դեպքում- անձը – 153 000 դր.
14 անձի դեպքում- անձը- 142 000 դր.

Այն իր մեջ ընդգրկում է.
– Մասնակիցների տեղափոխումը,
– ուղեկցորդնեի ծառայություն,
– սնունդը (խոհարար),
-վրանային ճամբարի ծառայությունը (վրաններ, ներքնակներ, լապտերներ և այլն):

Վերելքի ընթացքում մասնակիցների իրերի տեղափոխումը գյուղից դեպի ճամբար կիրականացվի ամենագնաց մեքենաներով, այսինքն քայլարշավի ընթացքում մասնակիցները կկրեն միայն փոքր ուսապարկեր: Կախված եղանակային կանխատեսումներից երթուղիների հերթականությունը կարող է փոփոխվել կամ իսպառ դուրս գալ ծրագրից` փոխարինվելով մեկ այլնով: Կախված մասնակիցների թվից, պատրաստվածությունից, քայլելու արագությունից յուրաքանչյուր երթուղու ժամանակ հնարավոր է իրականացվի որոշակի փոփոխություններ, ծրագրի արդյունավետությունը ապահովելու նպատակով: Երթուղին ժամանակից շուտ ավարտելու դեպքում ճանապարհը կերկարացվի և հակառակ: Քայլարշավերի ընթացքում ճաշի ընդմիջումը կկազմակերպվի դաշտային պայմաններում, նախապես պատրաստված սննդի փաթեթներով: Ուղեկցորդները մշտապես ապահովված են առաջին օգնության ժամանակակից արկղիկով, մասնակիցների թվի համապատասախան անձրևանոցներով, ռադիոկապով: Գիշերակացի համար անհրաժեշտ ճամբարային պարագաները նախատեսված են լեռնային պայմանների համար:

Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան քնապարկեր նախատեսված -10 0C պայմանների համար, արշավային ձեռնափայտեր, գլխարկ, արևապաշտպան քսուկներ: