info@arevi.am, arevitour@gmail.com
+374 (93) 306-556
Arevi logo
Duration: 01 Aug 2015 - 07 Aug 2015
Book Now!

Ուղևորության տևողությունը՝ 7 օր, 6 գիշեր,
մասնակիցների թիվը՝ 10-15 անձ,
երկարությունը` 55 կմ,
բարձրության տատանումը` 2200-5165 մ.,
լավագույն շրջանը` հուլիս-սեպտեմբեր:

Օր 1-ին.
Խումբը Երևանից կմեկնի հայ-վրացական սահման (Բավրա), այնուհետև Ախլցխա քաղաքով կհասնի վրաց-թուրքական սահմանը, որն անցնելուց հետո Արդահանի շրջանով կուղևորվի դեպի Բայազետ՝ անցնելով Իգդիրը: Ուղևորության մասնակիցները գիշերը կանցկացնեն Բայազետում:

Օր 2-րդ. վերելք Արարատ Լեռ:
Խումբը Բայազետից մեքենայով կբարձրանա 2200 մ դեպի Արարատ լեռը, որտեղից էլ կսկսվի ոտքի ճանապարհը:
4-5 ժամ քայլելուց հետո մասնակիցները կհասնեն մինչև 3300մ բարձրության վրա տեղակայված առաջին ճամբարը, որտեղ էլ կգիշերեն:

Օր 3-րդ.
Նախաճաշից հետո խումբը կքայլի մինչը 4100մ բարձրության վրա գտնվող երկրորդ ճամբարը, որտեղ մասնակիցները հանգստանալով կպատրաստվեն հաջորդ օրվա վերելքին: Գիշերակացը կլինի 4100մ բարձրության վրա տեղակայված ճամբարում:

Օր 4-րդ.վերելք դեպի գագաթ 5165 մ:
Գիշերով՝ 1:00-2:00 (am) կսկսվի վերելք դեպի Արարատի գագաթը: Կախված եղանակից տվյալ վերելքի հատվածում ջերմաստիճանը կարող է լինել 0-ից մինչև -15 C : Բարենպաստ եղանակի դեպքում մասնակիցները հնարավորություն կունենան տեսնել Հայաստանի, Պարսկաստանի, Նախիջևանի, Թուրքիայի տարածքները, հմայլվել Արագած լեռան, Գեղամա լեռնաշղթայի տեսարաններով և այլն: Լուսանկարվելուց և վերելքն նշելուց հետո մասնակիցներն կիջնեն մինչև 4100մ ճամբար, այնուհետև 3300մ ճամբար և կգիշերեն:

Օր 5-րդ.
Նախաճաշից հետո մասնակիցներն կիջնեն մինչև ստորոտ և կտեղափոխվեն դեպի Բայազետ: Երեկոյան խումբը հնարավորություն կունենա այցելել Դարոյնք ամրոց և հին Բայազետ:
Գիշերակացը կլինի Բայազետում:

Օր 6-րդ.
Նախաճաշից հետո խումբը կմեկնի Վան, ճանապարհին այցելելով Բերկրիի հիասքանչ ջրվեժը: Մասնակիցները կայցելեն Ախթամարի Սբ. Խաչ եկեղեցին, որն իր յուրօրինակ ճարտարապետական լուծումներով, զարդանախշերով և քանդակներով համարվում է հայկական ճարտարապետության յոթնյակի առաջին եկեղեցին: Այնուհետև լողալուց և վանա տառեխ համտեսելուց հետո խումբը կմեկնի դեպի Տուշպա ամրոցը (Վանի բերդ, 9-րդ դար մ.թ.ա.) ուր պահպանվել են Սարդուրի և Արգիշտի արքաների դամբարաններն ու սեպագրերը: Այնուհետև մասնակիցները կտեսնեն Մհերի դուռը: Մասնակիցներն վանից կվերադառնան Կարս և կգիշերեն:

Օր 7-րդ. Կարս-Անի:
Խումբ առավոտյան հնարավորություն կունենան շրջել Կարսի փողոցներով, կտեսնեն Եղիշե Չարենցի երբեմնի տան ավերակները, ինչպես նաև 19-20 րդ դարի հայկական ճարտարապետությանը հատուկ բազմաթիվ շինություններ: Կարսի բերդ, Վարդանի կամուրջ և Սբ. Առաքելոց եկեղեցի այցելությունից հետո մասնակիցները կուղևորվեն դեպի հազար ու մի եկեղեցիների քաղաք՝ Անի : Անիով շրջելուց հետո կվերադառնանք Երևան:


Արարատ լեռան վերելքի ժամանակ մասնակիցների իրերը կտեղափոխվեն ձիերի միջոցով: Կախված եղանակային պայմաններից, հնարավոր է լրացուցիչ մեկօրյա գիշերակաց լեռան վրա, որի համար մասնակիցներից լրացուցիչ ծախս չի պահանջվի:
Կախված մասնակիցների ֆիզիկական պատրաստությունից մինչև մեկնելը կիրականացվի նախապատրաստական մի քանի վերելքներ (Արայի Լեռ, Աժդահակ, Արագած), որի արժեքը ծրագրի մեջ ներառված չէ:

Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան.
1. Լեռնագնացային/դահուկային համազգեստ
2. Լեռնագնացային կոշիկներ (Goretex, waterproof)
3. 2 ուսապարկ (մեծ` 60-80 լիտր, փոքր` 20-30 լիդր)
4. Քնապարկ (կոմֆորտի ջերմաստիճանը` -5)
5. Լեռնագնացային-արևային ակնոց (JULBO- explorer, Sherpa etc)
6. Գլխի լապտեր

Փաթեթի արժեքն է 335.000 ՀՀ դրամ, որի մեջ ներառված է.

1. Հյուրանոց, նախաճաշ, ճաշ, ընթրիք
2. Բարձրակարգ տրանսպորտ
3. Գիդի ծառայություն
4. 2-3 ուղեկցորդի ծառայություն
5. Վրանների, ներքնակների, կատվիկների տրամադրումը
6. Բոլոր տեսարժան վայրերի մուտքի տոմսերը
7. Վիզայի արժեքը
7. Ճամփորդական ապահովագրություն

Ծրագրի արժեքն հաշվարկված է 10-15 մասնակցի համար, մասնակիցների թվի փոփոխության դեպքում արժեքը ենթակա է փոփոխման: