info@arevi.am, arevitour@gmail.com
+374 (93) 306-556
Arevi logo
Duration: 26 Jun 2015 - 28 Jun 2015
Book Now!

Տևողությունը` 3 օր,
երկարությունը` 18 կմ,
բարձրության տատանումը` 2200-3925 մ.,
լավագույն շրջանը` հուլիս-սեպտեմբեր:

Օր 1-ին.
Խումբը Երևանից կմեկնի հայ-վրացական սահման (Բավրա), այնուհետև Ախլցխա քաղաքով կհասնի վրաց-թուրքական սահմանը, որն անցնելուց հետո Արդահանի շրջանով կուղևորվի մինչև Բայազետ, ուր կլինի գիշերակացն:

Օր 2-րդ.
Վաղ առավոտյան խումբը կուղևորվի դեպի Սիս լեռ, մեքենայի ճանապարը հասնում է 2000-2200մ բարձրության, որտեղից մասնակիցներն կսկսեն վերելքը:
Վերելքի տևողությունը 5-7 ժամ: Գագաթից բացվում է հրաշալի տեսարան դեպի Արարատյան դաշտը, Նախիջևան և այլն: Լեռան խառնարանում պահպանվել են արևի Ար աստծո տաճարի ավերակներ քարակույտերի տեսքով, ինչպես նաև խաչեր և գերեզմաններ:
Երեկոյան խումբը կվերադառնա Բայազետ գիշերելու:

Օր 3-րդ.
Մեկնում դեպի Երևան, ճանապարհին այցելություն Արծափ հայկական գյուղ, ուր պահպանվել են գերեզմանատունն բազմաթիվ խաչքարերով, ինչպես նաև Արծափի հայտնի ծակ քարերը, որոնք ունեցել են աստղադիտական նշանակություն:

Ուղևորության արժեքը մեկ անձի համար` 108.000 ՀՀ դրամ:

Այն իր մեջ ներառում է.
– բարձրակարգ տրանսպորտ
– փորձառու ուղեկցորդների ծառայություն;
– գիշերակացն հյուրանոցում
– վիզայի և մուտքի տոմսերի արժեք
-երկու ընթրիք:

Գումարն իր մեջ չի ներառում.
-ճաշն;
-ճամփորդական ապահովագրության արժեքը

Ուղևորության արժեքը հաշվարկված է 10-15 մասնակցի համար: Մասնակիցների ավելանալու կամ պակասելու դեպքում ուղևորության արժեքը ենթակա է փոփոխման: