info@arevi.am, arevitour@gmail.com
+374 (93) 306-556
Arevi logo
Duration: 01 Aug 2015 - 05 Aug 2015
Book Now!

Տևողությունը` 5 օր,
երկարությունը` 45 կմ,
բարձրության տատանումը` 2200-5047 մ.,
լավագույն շրջանը` հուլիս-սեպտեմբեր:
Լեռը ունի երկու գագաթ, արևելյան `5047մ և արևմտյան` 5033մ: Սովորաբար լեռնագնացները բարձրանում են արևելյան գագաթ, որը 14 մետրով բարձր է արևմտյանից:

Ալիպինիստական բարդությունը` 2A:
Ուղևորության տևողությունը՝ 5 օր, 4 գիշեր:
Մասնակիցների թիվը՝ 10-12 անձ:

Օր 1-ին.
Խումբը Երևանից կմեկնի հայ-վրացական սահման (Սադախլո), այնուհետև անցնելով Թբիլիսի քաղաքը կհասնի մինչև Ստեպանցմինդա (Կազբեկի) գյուղ 1750մ: Մասնակիցները կգիշերեն հյուրանոցում:

Օր 2-րդ.
Վաղ առավոտյան ամենագնաց մեքենաները մասնակիցներին կբարձրացնեն դեպի Ցմինդա Սամեբա (2200մ) վանական համալիր, որտեղից կսկսվի վերելքը դեպի մետեոկայան, որը տեղակայված է 3750մ բարձրության վրա: Ճանապարհը անցնում է Սեբերյան ոլորաններով, որտեղից բացվում է հրաշալի տեսարան դեպի Կազբեկ լեռան գագաթ և Գերգետյան սառցադաշտ: Կանաչ արահետը ավարտվում է Գերգետյան սառցադաշտի մոտ: Անցնելով սառցադաշտը, մասնակիցները հասնում են Մետեոկայան: Սառցադաշտի անցումը իրենից դժվարություն չի ներկայացնում, սակայն անձրևոտ եղանակին այն դառնում է սահող և կատվիկների օգտագործումը այդ դեպքում պարտադիր է: Վերելքի տևողությունը կազմում է 6-7 ժամ: Խումբը գիշերում է մետեոկայանի կացարանում:

Օր 3-րդ: Ակլիմատիզացիա
Նախաճաշից հետո խումբը ակլիմատիզացիայի նպատակով կքայլի մինչև 4200մ վրա գտնվող Կազբեկյան սարահարթ, այնուհետև կվերադառնա կրկին Մետեոկայան: Երրորդ գիշերակացը մասնակիցները նույնպես կանցկացնեն մետեոկայանում:

Օր 4-րդ. վերելք դեպի գագաթ 5047 մ:
Գիշերով` 2:00-3:00 սկսվում է վերելքը դեպի գագաթ: Ընդհանուր առմամբ 3750-5047 մ և ետ ճանապարհը տևում է շուրջ 11-12 ժամ: Վերելքի մերձգագաթային հատվածից սկսած մասնակիցներից պահանջվում է ալպինիստական որոշ հմտություններ` պարանի և սառցահատի հետ աշխատանք, քանի որ գագաթային մասի սառցադաշտի թեքությունը հասնում է 35 և ավելի աստիճանի: Գագաթից հետո մասնակիցները կիջնեն մետեոկայան և կգիշերեն այնտեղ:
(Կապված խմբի ֆիզիկական վիճակից և ցանկությունից հնարավոր է նույն օրը իջնել Ցմինդա Սամեբա (2200մ) վանական համալիր և ամենագնաց մեքենաներով տեղափոխվել հյուրանոց):

Օր 5-րդ.
Վաղ առավոտյան մետեոկայանից մասնակիցները կիջնեն մինչև Ստեպանցմինդա գյուղ և կուղևորվեն Երևան, ճանապարհին ճաշելով Արակվի լճի ափին: Խումբը ժամանակ կունենա նաև լողալու համար:

Մասնակիցները իրենց հետ պետք է ունենան՝
1. լեռնադահուկային համազգեստ,
2. լեռնագնացային կոշիկներ,
3. 2 ուսապարկ (մեծ 70-80 լ և փոքր 25-30 լ),
4. քնապարկ -5 ջերմաստիճանի համար,
5. լեռնագնացային-արևային ակնոց ,
6. քայլարշավային ձեռնափայտեր,
7. սառցահատ,
8. զսպանակակեռիկներ,
9. կատվիկներ,
10.սաղավարտ,
11.անվտանգության գոտի,
12.արևային քսուկ,
13. գլխի լապտեր:

Փաթեթի արժեքը կազմում է՝
10 մասնակցի դեպքում մեկ անձը 435 $,
12 մասնակցի դեպքում մեկ անձը 395 $:

Գինը իր մեջ ներառում է՝
1. բարձրակարգ տրանսպորտ,
2. գիշերակաց հյուրանոցում և մետեոկայանում,
3. մեկ ընթրիք և մեկ նախաճաշ (հյուրանոցում),
4. 2 ուղեկցորդի ծառայություն,
5. ամենագնաց մեքենաների վարձույթ,
5. ճամփորդական ապահովագրություն,
6.վերելքի թույլտվություն:

Գինը իր մեջ չի ներառում սնունդը լեռան վրա, քանի որ յուրաքանչյուր մասնակից ինքը պետք է կրի և պատրաստի իր սնունդը վերելքի ընթացքում: Մետեոկայանում գործում է խոհանոց, սննդի պատրաստման համար: Սննդի ընտրությունը իրականացվելու է ուղեկցորդների խորհուրդով:

Կարևոր դրույթներ
– Լեռան վերելքի ժամանակ մասնակիցները իրենք պետք է բարձրացնեն իրենց իրերը` մեծ ուսապարկի միջոցով: Այլընտրանքային տարբերակ կարող է լինել իրերի տեղափոխումը ձիու միջոցով մինչև Գերգետյան սառցադաշտ, որը հավելյալ ծառայություն է:
– Կախված եղանակային պայմաններից, հնարավոր է ևս մեկ օր գիշերել լեռան վրա, որի համար մասնակիցներից լրացուցիչ ծախս չի պահանջվի:
– Կախված մասնակիցների ֆիզիկական պատրաստվածությունից, մինչև մեկնելը կիրականացվի նախապատրաստական մի քանի վերելքներ, սառցահատի, պարանի հետ աշխատանքի դիտարկում և այլն:
– Պարանի օգտագործման հատվածում յուրաքանչյուր ուղեկցորդի ետևից միևնույն հանգույցի մեջ կքայլեն 6 մասնակից:
– Անհրաժեշտ գույքը կապահովվի “Արևի”-ի համագործակից խանութների և ընկերությունների միջոցով, ուր կգործեն զեղչային ճկուն համակարգ: Մասնակիցների գույքի ընտրությունը կիրականացվի ընկերության աշխատակիցների խորհրդով և ուղղորդմամբ:
– Կատվիկների, զսպանակակեռիկների և սառցահատերի ձեռքբերումը հնարավոր է նաև վարձակալության տարբերակով:
– Մինչև մեկնելը ծրագրի պատասխանատուները իրականացնելու են բոլոր մասնակիցների գույքի դիտարկում/ստուգում:
Ուղեկցորդներ` Ռուբեն Կիրակոսյան և Իվան Ռուդոմյոտկին:
Ավելի մանրամասն ինֆորմացիայի և ամրագրման համար զանգահարեք 093 30 65 56 (Գևորգ Գասպարյան) հեռախոսահամարով կամ գրեք info@arevi.am հասցեին:
Ծանոթացեք նաև.
Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված վերելք.

FB page. https://www.facebook.com/ARARATwithAREVI
FB group. https://www.facebook.com/groups/Arevi/