info@arevi.am, arevitour@gmail.com
+374 (93) 306-556
Arevi logo

8 խորհուրդ սկսնակ արշավականներին

Առաջին անգա՞մ եք արշավում: Այս առաջարկվող 8 խորհուրդները քեզ համար են:

1.Ընտրեք ճանապարհի ընկեր

Կազմեք խումբ փորձառու ընկերոջ հետ՝ Իրազեկված և հետաքրքիր ընկերակցությունը միշտ նախընտրելի է, իսկ համատեղ արշավային փորձը սովորաբար ավելի հաճելի, քան միայնակ արշավները:

Միացեք արշավականների խմբի՝ 12-15 հոգանոց խմբային արշավները սովորաբար շատ հիշարժան են: Ավելի մեծ խմբերի դեպքում վստահ եղեք, որ խումբը ունի մեկից ավելի ուղեկցորդներ` ճանապարհին խնդիրներից խուսափելու համար:

2.Ընտրեք ուղղությունը

Օգտվեք վեբ կայքերից – արշավների վերաբերյալ վեբ կայքերում կարող եք գտնել բազմաթիվ ուղղություններ և ընտրել ձեր ամենանախընտրելի ուղղությունը:  

Դիմեք արշավային փորձ ունեցող ձեր ընկերներին – նրանք կարող են ձեզ օգնել ընտրելու լավագույն ուղղությունները, որոնք համապատասխանում են ձեր նախասիրություններին և ունակություններին:  

3.Որքա՞ն ժամանակ. Որքա՞ն հեռու

Ժամանակ և հեռավորություն՝ սկսնակների համար, խորհուրդ են տրվում առավելագույնը 1 գիշերակացով, համեմատաբար կարճատև արշավներ: Ցանկալի է սկսել մեկօրյա ուղղություններից, որի ընթացքում քայլարշավի նախընտրելի երկարությունը լինի առավելագունը 15 կմ:

Ճամբարային արշավներ՝ Առաջին օրը տեղադրեք ճամբարը 1-ին գիշերակացի համար: Երկրորդ օրը արշավեք նախատեսված ուղղությամբ, ապա վերադարձեք ճամբար գիշերակացի համար: Այս դեպքում, ձեզ անհրաժեշտ կլինի 2 օրվա համար նախատեսված իրերով լի ուսապարկ:

4. Եղեք պատրաստ ֆիզիկապես

Նախապատրաստական արշավներ՝ արշավային ուղևորություններից առաջ, խորհուրդ է տրվում մասնակցել արշավների վերաբերյալ որոշ ուսուցողական դասընթացների: Նման արշավների համար, անհրաժեշտ է լինել ֆիզիկապես լավ վիճակում և տեղեկացված:

Լիարժեք դասավորված ուսապարկ կրելու փորձ՝ դասավորիր ուսապարկդ բոլոր այն իրերով, որոնք անհրաժեշտ են ձեզ մի քանի գիշերակացով արշավի ժամանակ, ներառյալ վրան, քնապարկ, ներքնակ և այլն: Ընտրեք ճիշտ պարագաներ և իրեր: Բեռնեք ուսապարկը կրելու համար հարմար և կառավարելի քաշով: Լիարժեք դասավորված ուսապարկի քաշը չպետք է գերազանցի 13կգ-ը:    

5.Ինչպես կրել ուսապարկը

Ուսապարկը նախատեսված է, որպեսզի տեղափոխվող ծանրության մեծ մասը ընկնի գոտկատեղի վրա, ուսերը լինեն ավելի քիչ ծանրաբեռնված:

  • Տարողությունը՝ ուսապարկի անվանման մեջ ներառված թիվը, ցույց է տալիս նրա ծավալն արտահայտված լիտրերով: Մի քանի գիշերակացով (2-4 գիշերակաց) արշավների համար կիրառելի չափը դա 60-70 լիտրանոց ուսապարկն է: Ավելի երկար ճամփորդությունների համար, խորհուրդ է տվրվում օգտագործել 75 և ավելի բարձր լիտրանոց տարողությամբ ուսապարկեր:
  • Չափը՝ ուսապարկի չափը պետք է համապատասխանի մարդու իրանի երկարությանը, այլ ոչ թե հասակի: Իրանի երկարությունը, դա կոնքոսկի վերի հատվածից մինևչ պարանոցային 7 ող ընկած տարածությունն է:
  • Ուսապարկի բեռնում և դասավորում՝ ծանր իրերը կամ պարագաները դասավորեք մեջքին և ուսերին մոտ:

6.Ինչ հագնել

Հիմնական հագուստ՝ բամբակե հագուստի դեպքում զգալի շատ ժամանակ է պահանջվում չորանալու համար, հետևաբար խորհուրդ է տրվում հագնել “տեխնիկական” գործվածք՝ խոնավությունը կլանող պոլիեսթեր կամ բուրդ: Բուրդ՞, այո, թեթև բրդե հագուստը հարմարավետ է կրել տաք եղանակին: Տեխնիկական գործվածքից տղամարդու կամ կանանց ներքնազգեստի ընտրությունը նույնպես խելացի ընտրություն է:    

Տաբատ կամ կիսավարտիք՝ “Բազմաֆունկցիոնալ”, ջրակայուն, քամուց պաշտպանող տաբատները մեծ համբավ են վայելում: Այդ տաբատները կարելի է դարձնել կիսավարտիք, կամ բացել ոտքի ներքևի հատվածի ուղղահայած ճարմանդը, եթե դուք արևի կամ օդի կարիք ունեք:

Կոշիկ՝ խորհուրդ է տրվում հագնել քայլարշավների համար նախատեսված կոշիկներ, կամ լեռնագնացային կոշիկներ, որոնք հարմարավետ են և ջրակայուն:  Բացի այդ կարևոր է, որ ծածկեն գարշապարի հոդը, այդպիսով իսկ կանխելով հոդի զանազան վնասվածքները, ոլորումը և այլն:

Գուլպաներ՝ խուսափեք բամբակե գուլպաներից: Խորհուրդ է տրվում հագնել բրդե կամ սինթետիկ գուլպաներ:

Գլխածածկ՝ Շատ կարևոր է ծածկել գլուխը արևի ճառագայթներից: Կարող եք կրել բանդանա, սովորական գլխարկ, սպորտային գլխարկ, կեպի և այլն:

Վերնազգեստ՝ եթե ըստ կանխատեսումների սպասվում է չոր եղանակ, այնուամենայնիվ վերցեք անձրևապաշտպան բաճկոն:  Այն կարող եք օգտագործել նաև որպես քամուց պաշտպանվելու միջոց:

7.Որքան սնունդ վերցնել

Սնունդ՝ խորհուրդ է տրվում վերցնել այնքան սնունդ որքան դուք կարող եք սպառել ձեր ողջ արշավի ընթացքում: Եթե արշավի տևողությունը 2 օր է 1 գիշերակացով, ապա պարզապես վերցրեք 1 ընթրիքի, 1 նախաճաշի և երկու ճաշի համար սնունդ: Միջանկյալ հանգստի համար նախատեսված կանգառների համար կարող եք վերցնել մրգեր, թխվածքաբլիթներ, քաղցրեղեն, չորացրած մրգեր և այլն: Սննդի ընտրությունը անհատական մոտեցում է: 

8.Որքան հեղուկ վերցնել

Ջուր՝ 1 օրյա արշավի համար, կարող եք վերցնել 1 լիտր ջուր և ամենաշատը 2 լիտր, համապատասխանաբար 2-օրյա արշավի դեպքում: Ավելի երկարատև արշավների համար կարող եք օգտվել տեղանքի աղբյուրներից, ցանկության դեպքում օգտագործել ջուրը ֆիլտրող սարքեր և միջոցներ:

 

Այլ հարցերի դեպքում կարող եք գրել info@arevi.am Էլ. հասցեին և մեր մասնագետները կպատասխանեն Ձեզ:

About the Author

Leave a Reply

*