info@arevi.am, arevitour@gmail.com
+374 (93) 306-556
Arevi logo

Տևողությունը` 1 օր,
բարձրության տատանումը` 2400-3597մ.,
լավագույն շրջանը` հուլիս-սեպտեմբեր:

Աժդահակը ներկայիս Հայաստանի ամենաերկար` Գեղամա լեռնաշղթայի ամենաբարձր լեռն է (3597 մ), որի գագաթին է գտնվում հրաբխային խառնարանը լճով: Լիճն ունի 360 աստիճանի իդելական կլորություն, խորությունը կազմում է 8 մ: Գագաթից բացվում է հրաշալի տեսարան մի կողմից դեպի Արարատյան դաշտ, մյուս կողմից դեպի Սևանա լիճ, ինչպես նաև լեռնաշղթայի բազմաթիվ հրաբխային կոներ և այլն:

Տարբերակ 1 – Ուղևորությունը սկսվում է Սևաբերդ գյուղից, որտեղից 12 կմ երկարությամբ ճանապարհով մասնակիցները արտաճանապարհային մեքենաներով կտեղափոխվեն դեպի 3200 մ բարձրության վրա գտնվող Ակնա լիճ: Ակնա լճից կսկսվի ոտքի ճանապարհը դեպի Աժդահակի գագաթ, մեկ ուղղությամբ երկարությունը կազմում է 8 կմ: Կախված խմբի ֆիզիկական պատրաստվածությունից և ժամանակից, հնարավոր է Աժդահակի գագաթից թամբով անցնել դեպի Թառ լեռ և զմայլվել լեռան խառնարանային լճի գեղեցկությամբ:

Հետադարձի համար մասնակիցները կարող են վերադառնալ մեկնարկի կետ` 8 կմ (Ակնա լիճ) կամ կարող են Աժդահակից քայլել դեպի Գեղմաղան կոչվող լեռան ստորոտ, որտեղից ամենագնաց մեքենաները մասնակիցներին կիջեցնեն դեպի Սևաբերդ գյուղ: Երկրորդ տարբերակի դեպքում քայլարշավի երկարությունը կկազմի 14 կմ:

Տարբերակ 2– Ուղևորությունը սկսվում է Գողթ գյուղից, որտեղից ամենագնաց մեքենաների միջոցով մասնակիցները տեղափոխվում են Վիշապի լիճ, որտեղ կան ավելի քան 6000 տարեկան վիշապաքարեր և ժայռապատկերներ: Վիշապի լճից ճանապարհը մեքենաներով կշարունակվի դեպի Աժդահակի ուղղությամբ: Լեռան ստորոտից երկկողմանի քայլարշավի երկարությունը կարող է տատանվել 3-5 կմ, կախված ճանապարհի անցանելիությունից: Կախված խմբի ֆիզիկական պատրաստվածությունից և ժամանակից, հնարավոր է Աժդահակի գագաթից թամբով անցնել դեպի Թառ լեռ և զմայլվել լեռան խառնարանային լճի գեղեցկությամբ Վերադարձի ճանապարհը նույն կերպ` ամենագնաց մեքենաներով դեպի Գողթ:

Ծրագրի արժեքը կազմում է.

4 մասնակցի դեպքում անձը– 19.500 ՀՀ դրամ
6 մասնակցի դեպքում անձը– 13.000 ՀՀ դրամ
8- 10 մասնակցի դեպքում անձը– 16.500 ՀՀ դրամ
12 մասնակցի դեպքում անձը- 15.500 ՀՀ դրամ

Այն իր մեջ ներառում է.
-տրանսպորտային ծառայություն` արտաճանապարհային մեքենաներով
-ուղեկցորդի ծառայություն

Արժեքը չի ներառում մասնակիցների սնունդը: