info@arevi.am, arevitour@gmail.com
+374 (93) 306-556
Arevi logo

Տևողությունը` 3 օր,
երկարությունը` 46 կմ,
բարձրության տատանումը` 2400-3597մ.,
լավագույն շրջանը` հուլիս-սեպտեմբեր:

Օր առաջին– Ծաղկաշեն գյուղից Ակնա լիճ (14 կմ) Քայլարշավը սկսվում է Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղից, որտեղից 14 կմ երկարությամբ ճանապարհով մասնակիցները հասնում են Ակնա լիճ (3200 մ): Գիշերակացը կազմակերպվում է Ակնա լճի մոտ` վրանային պայմաններում:

Օր երկրորդ– Ակնա լիճ-Աժդահակ-Վիշապի լիճ (18 կմ) Ակնա լճից մասնակիցները քայլարշավով հասնում են Աժդահակ լեռ (8 կմ), այնուհետև շարունակում ճանապարհը դեպի Վիշապի լիճ: Ճանապարհին հնարավոր է տեսնել բազմաթիվ ժայռապատկերներ, որոնք 6000-8000 տարեկան են: Գիշերակացը կազմակերպվում է Վիշապի լճի մոտ:

Օր երրորդ– Վիշապի լճից Գողթ գյուղ 14 կմ: Ճանապարհը շարունակվում է դեպի Գեղարդի հաարդակ, որտեղից կարելի է տեսնել Գեղարդի վանական համալիրը, Ազատի կիրճը և այլն: Քայլարշավը ավարտվում է Գողթ գյուղից, որտեղից մասնակիցները մեքենայով տեղափովում են Երևան:

Ծրագրի արժեքը կազմում է.
4 անձի դեպքում- անձը – 113000 դր.
6 անձի դեպքում- անձը – 87000 դր.
8- 10 անձի դեպքում- անձը – 74000 դր.
12 անձի դեպքում- անձը – 69 000 դր.

Այն իր մեջ ընդգրկում է.
– Մասնակիցների տեղափոխումը
-Ուղեկցորդի ծառայություն
– Սնունդը (խոհարար)
-Վրանային ճամբարի ծառայությունը (վրաններ, ներքնակներ, լապտերներ և այլն):

Վերելքի ընթացքում մասնակիցների իրերի տեղափոխումը գյուղից դեպի ճամբար կիրականացվի ամենագնաց մեքենաներով, այսինքն քայլարշավի ընթացքում մասնակիցները կկրեն միայն փոքր ուսապարկեր: Կախված եղանակային կանխատեսումներից երթուղիների հերթականությունը կարող է փոփոխվել կամ իսպառ դուրս գալ ծրագրից` փոխարինվելով մեկ այլնով: Կախված մասնակիցների թվից, պատրաստվածությունից, քայլելու արագությունից յուրաքանչյուր երթուղու ժամանակ հնարավոր է իրականացվի որոշակի փոփոխություններ, ծրագրի արդյունավետությունը ապահովելու նպատակով: Երթուղին ժամանակից շուտ ավարտելու դեպքում ճանապարհը կերկարացվի և հակառակ: Քայլարշավերի ընթացքում ճաշի ընդմիջումը կկազմակերպվի դաշտային պայմաններում, նախապես պատրաստված սննդի փաթեթներով: Ուղեկցորդները մշտապես ապահովված են առաջին օգնության ժամանակակից արկղիկով, մասնակիցների թվի համապատասախան անձրևանոցներով, ռադիոկապով: Գիշերակացի համար անհրաժեշտ ճամբարային պարագաները նախատեսված են լեռնային պայմանների համար:

Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան քնապարկեր նախատեսված -10 0C պայմանների համար, արշավային ձեռնափայտեր, գլխարկ, արևապաշտպան քսուկներ: