info@arevi.am, arevitour@gmail.com
+374 (93) 306-556
Arevi logo
Գոմշուտ

Երթուղին իր մեջ ընդգրկում է պատմական Հայաստանի մի շարք հին բնակատեղիներ, վանքեր, որոնք դուրս են տուրիստական երթուղիներից և անհասանելի միկրոավտոբուսների համար: Տարեկան 2 անգամ «Արևի»-ն  իրականացնում է այցելություն Արարատ լեռան վրա գտնվող Ակոռի գյուղ,  Կորհանի եկեղեցի, ամրոց, նորահայտ Ծառաքարի վիմափոր վանքը և հայկական լեռնաշխարհի ամենամեծ` Գոմշուտի ժայռապատկեր:

Օր 1. Առաջին օրը՝ առավոտյան կուղևորվենք հայ-վրացական սահման, այնուհետև վրաց-թուրքական սահման, կայցելենք Ծառաքարի վանք, կտեսնենք հայկական լեռնաշխարհի ամենամեծ Գոմշուտի ժայռապատկերը, որը փորված է 7×2մ մեծության մակերեսով ժայռի վրա և կգիշերենք Բայազետում:

Օր 2. Հաջորդ օրը կուղևորվենք դեպի Ակոռի գյուղ, որը գտնվում է անմիջապես Արարատ լեռան Մասյաց վիհի մեջ՝ Արարատյան դաշտին նայող կողմում` 1800-2500մ բարձրության վրա: Այնտեղ կտեսնենք կիրճի փլուզված հատվածը, որի տակ 1840 թվականի երկրաշարժից մնացել է պատմական Ակոռի գյուղը: Կայցելենք նաև Ակոռիի գերեզմանատուն, որտեղ պահպանվել են 107 կանգուն և ընկած խաչքարեր:

Օր 3. Վերջին օրը Երևան վերադառնալիս ճսնապարհին կայցելենք Արարատ լեռան վրա գտնվող Կորհանի եկեղեցին և ամրոցը:

Ուղևորության արժեքը մեկ անձի համար 95.ooo ՀՀ դրամ, որն իր մեջ ներառում է.– բարձրակարգ տրանսպորտը,

– ուղեկցորդի ծառայությունը,
– բարձրակարգ հյուրանոց,
– երկու ընթրիքը,
– վիզայի և մուտքի տոմսերի արժեքը:Արժեքն իր մեջ չի ներառում.
– երեք օրվա համար ճաշի ընդմիջումը,
– ճամփորդական ապահովագրության արժեքը:

Մասնակիցների թիվը` 15: