info@arevi.am, arevitour@gmail.com
+374 (93) 306-556
Arevi logo
Duration: 27 Sep 2015
Book Now!

Տևողությունը`  10-12 ժամ,
երկարությունը` 20-22 կմ,
բարձրության տատանումը` 3207-4090 մ,
լավագույն շրջանը` հուլիսից- սեպտեմբեր:

Վաղ առավոտյան (6:30 am) խումբը Երևանից կտեղափոխվի դեպի Քարի լիճ (3207մ), որտեղից կսկսվի վերելքը դեպի հյուսիսային գագաթ: Մասնակիցները կշարժվեն դեպի Արագածի հարավ-արևմտյան թամբ, կշրջանցեն խառնարանը կբարձրանան հյուսիսային գագաթ (4090մ): Հյուսիսային գագաթից ետ դարձի ճանապարհը կտանի դեպի խառնարան և մասնակիցները դուրս կգան դեպի Քարի լիճ հարավային գագաթի արևելյան կողմով և կտեղափոխվեն Երևան:

Ծրագրի արժեքը մեկ անձի համար.
4 մասնակցի դեպքում մեկ անձը-  29.000 ՀՀ դրամ
6-8 մասնակցի դեպքում մեկ անձը- 21000 ՀՀ դրամ
10 մասնակցի դեպքում մեկ անձը – 16.500 ՀՀ դրամ
12 մասնակցի դեպքում մեկ անձը- 14.000  ՀՀ դրամ
Այն ներառում է.

-Բարձրակարգ տրանսպորտ
-ուղեկցորդների ծառայություն (4-6 անձին 1 ուղեկցորդ)
-ճաշի փաթեթներ:

Ծրագրի արժեքը չի ներառում բժշկական ապահովագրությունը:

Երթուղին հարմար է այն խմբերի համար, որոնք կարիք չունեն ակլիմատիզացիայի: Այդուհանդերձ Արագածի հյուսիսային գագաթը պահանջում է վերելքին ֆիզիկապես պատրաստ խումբ, քանի որ այն բավականին երկար է և տևում է 10-12 ժամ: