info@arevi.am, arevitour@gmail.com
+374 (93) 306-556
Arevi logo
Duration: 12 Sep 2015 - 14 Sep 2015
Book Now!

Տևողությունը` 3 օր,
երկարությունը` 16 կմ,
բարձրության տատանումը` 2500-4058 մ.,
լավագույն շրջանը` հուլիս-սեպտեմբեր:

Օր 1-ին.
Խումբը Երևանից կմեկնի հայ-վրացական սահման (Բավրա), այնուհետև Ախլցխա քաղաքով կհասնի վրաց-թուրքական սահմանը, որն անցնելուց հետո Արդահանի շրջանով կուղևորվի դեպի Բայազետ, այնուհետև մինչև Վանա լիճ: Գիշերակացն կկազմակերպվի Սիփան լեռան ստորոտում( 2500մ):

Օր 2-րդ.
Ճամբարից վերելք դեպի Սիփան լեռան գագաթ:
Վերելքի տևողությունը 5-7 ժամ: Գագաթից բացվում է հրաշալի տեսարան դեպի Վանա լիճը և պատմական Հայաստանի ամենաերկար` Տավորսի լեռնաշխթա:
Գիշերակացն կկազմակերպվի Վանա լճի ափին` ճամբարային պայմաններում:

Օր 3-րդ.
Մեկնում դեպի Երևան, ճանապարհին այցելություն փոքր Նեմրութ լեռ, որը հայտնի է իր գեղատեսիլ խառնարանային լճով:

Ուղևորության արժեքը մեկ անձի համար`76.500 ՀՀ դրամ:

Այն իր մեջ ներառում է.
– բարձրակարգ տրանսպորտ
– փորձառու ուղեկցորդների ծառայություն;
– 2-4 անձի համար նախատեսված բարձրակարգ երկտակ վրանների տրամադրում;
– ներքնակների տրամադրում;
– վիզայի և մուտքի տոմսերի արժեք:

Գումարն իր մեջ չի ներառում.
-սնունդը;
-ճամփորդական ապահովագրության արժեքը:

P.S . վերելքը միջինի բարդության է և մասնակիցները պետք է ֆիզիկապես պատրաստ լինեն 1 օրում հաղթահարելու 2500-4058մ վերելքի ճանապարհ: